Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից

Երեւանի Մուրացան փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Այս մասին հայտնել է Գագիկ Շամշյանը։

«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է։

Այս պահին սակրավորների խումբ է շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել է նռնակ, որը, բարեբախտաբար, չի պայթել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ