![]()
Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել է ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ են, այցելուները շրջում են 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Երթուղիներով ընթացող ավտոբուսները շարժվում են 5 ուղղություններով՝ դեպի Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը։
Ամառային տոնին են միացել նաև տեղի արտիստներն ու պարային համույթները։ Ամենուր տիրում է տոնական մթնոլորտ, և «Ֆեստիվառն» իր տրամաբանական հունով շարժվում է դեպի Թալինի հրապարակում կայանալիք մեծ համերգը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ իրականացվող «Ֆեստիվառը» մեկ հարթակում ներկայացնում է մշակույթը, զբոսաշրջային ներուժն ու տեղական արտադրանքը։
ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հանրային հեռուստաընկերության Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ծանոթացել են Թալին քաղաքում տեղական արտադրանքի տոնավաճառին:
Երեկոյան ֆեստիվառյան ամառային ռիթմերը կապահովեն DJ Arni Rock-ն ու Hayk Apricota-ն:
![]()
![]()
![]()
![]()