![]()
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես արձագանքել է հուլիսի 14-ին Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ընթացքում գրանցված միջադեպին՝ հաստատելով, որ միջոցառման մի շարք մասնակիցների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։
Դեսպանությունը հայտնել է, որ պատճառները պարզելու նպատակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաև ներողություն է խնդրել հյուրերից պատճառված անհարմարության համար։
![]()
![]()