Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ:

«Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը կասեցնելու խնդրանքով։

2026 թվականին Իրանից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

Ֆիտոսանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Մինչդեռ արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն ապրանքին, որը նախկինում ներկրվում էր Հայաստանից։

«Ռոսսելխոզնադզոր»-ը ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։

2026 թվականի մայիսի 22-ից արգելված է Ռուսաստան ներմուծել կտրած ծաղիկներ, որոնց առաքման և ծագման վայրը Հայաստանն է։

Իրանական կողմից պատասխանի բացակայության պատճառով Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների ֆիտոսանիտարական բարեկեցությունը պահպանելու, ինչպես նաև «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով Ծառայությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսական ջիհադի նախարարության բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով կասեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և նշված հարցի պարզաբանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ