«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

«Ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության, և որևէ խախտում չի հայտնաբերվել, այդ արձանագրությունը ուղարկվել է»:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Ձուկ-ձկնամթերքի հետ կապված ևս ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որը գնացել է փորձաքննության, պատասխանները ներկայացրել ենք, տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել։ Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է, և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է:

Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն՝ կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է: Ինչ վերաբերում է ելակին և մնացածին, հայտնաբերված թրիպս կար, ռուսական կողմն էլ եկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգում էր իրականացրել, 6-7 տնտեսություններից մի տնտեսությունում հայտնաբերվել էր: Այդ թրիփսը կենդանի միջատ է, որը թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարող է չլինի»,- ասել է Պետրոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ