91 տարեկանում մահացել է Քրիս Ջենների մայրը՝ Քարդաշյանների ընտանիքի տատիկը

Քարդաշյան-Ջեններների ընտանիքը սգում է։ 91 տարեկանում մահացել է Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը՝ Քրիս Ջենների մայրը և Քիմ, Քորթնի, Քլոե և Ռոբ Քարդաշյանների, ինչպես նաև Քենդալ և Քայլի Ջենների տատիկը, այս մասին հայտնում է CBS News

70-ամյա Քրիս Ջենները մոր մահվան մասին հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով հուզիչ գրառում։

«Այսօր մենք հրաժեշտ տվեցինք իմ գեղեցիկ մայրիկին՝ Էմ Ջեյին: Չկան բառեր, որոնք կարող են արտահայտել, թե ինչ էր նա նշանակում ինձ համար կամ որքան դժվար է հրաժեշտ տալը: Մայրիկս մեր ընտանիքի սիրտն էր: Նա ինձ սովորեցրեց ամենակարևոր բաները՝ անվերապահորեն սիրել ընտանիքդ, լինել բարի, միշտ լինել նրանց կողքին, ում սիրում ես, և գնահատել միասին անցկացրած յուրաքանչյուր պահը»,– գրել է նա։

Քրիս Ջենները մահվան պատճառը չի հայտնել։ Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը տարիներ շարունակ մասնակցել է ընտանիքի ռեալիթի շոուներին և հայտնի էր «Grandma MJ» անունով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ