![]()
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին ձագերի հետ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում երևում է գորշ արջի և քոթոթների շարժը:
«Գորշ արջը Հայաստանի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներից է, և նրա առկայությունը ևս մեկ անգամ ընդգծում է այս տարածքի բացառիկ բնապահպանական նշանակությունը»,- ասվում է հրապարակման մեջ:
![]()