![]()
Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնող օրերին այցելել է նաև թատրոններ։
Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ընդգծելով, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն են։
«Մեծ հաշվով, եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեմ, լեփ-լեցուն թատերական և համերգային դահլիճները իրականում լավատեսության և ապագայի նկատմամբ համոզվածությամբ նշան են»,- նկատել է վարչապետը։
Ըստ նրա՝ սա վկայում է, որ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա:
![]()