Կրակոցներ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ

Այսօր ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նրան ավելի ուշ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ