![]()
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
Հիշեցնենք, որ նույն հայցով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։
![]()