Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը

Ինչպես հայտնել ենք՝ նոյեմբերի 10-ին մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանցի փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում դի կա։

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախնական տեղեկություններով, տղամարդը հանկարծամահ է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ