Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի Ստեփանավան գնալուն և քաղաքացիների հետ հանդիպելուն:

«Պարզվում է՝ Հայաստանում շրջիկ կրկես կա. մարդիկ, որոնք տևական ժամանակ ելույթ էին ունենում կրկեսի արենայում, հիմա դուրս են եկել փողոց, շրջում են մարզերով, հանդիպում մարդկանց հետ, իբրև ցանկանում են օգնել:

Մեկը չկա՝ դրանց ասի՝ թե օգնող եք, գնացեք օգնեք էն մարդկանց, որոնք ձեզ համար ընտրակաշառք էին բաժանում ու բռնվեցին ու հիմա քրեական գործերը շալակած նստած են: Գնացեք օգնեք էն մարդկանց, որոնք ճաղերի հետևում են ձեզ համար, ձեր պատճառով: Թե հիմա էդ մարդիկ ձեզ պետք չեն, օգտագործեցիք պրծաք:

Հիմա ինչ, մնացածի՞ն էլ եք նույն կերպ օգնելու, կրկեսայի՛ն գործիչներ»,- ասել է նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ