Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ուժեղ շոգեր չեն սպասվում:

Ըստ նրա՝ հուլիսի 16-ից սկսած՝ մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ:

«Այսօր՝ ցերեկվա ժամերին, երեկվա հետ համեմատած օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով: Հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Երևանում, այն չի գերազանցի 33-ից 35 աստիճանը: Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ուժեղ շոգեր, այսինքն՝ 40 և ավելի բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում: Որոշ հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ և կարկուտ»,- մանրամասնել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ