ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ դրամահատարանը (U.S. Mint) կսկսի հատել նոր 1 դոլարանոց ոսկե մետաղադրամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի դրամահատարանը կսկսի հատել նոր՝ 1 դոլարանոց ոսկե մետաղադրամը՝ ի պատիվ ազատության հարատև ժառանգության և հայրենասիրության մնայուն խորհրդանիշի։

Մետաղադրամի վրա պատկերված է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն խորհրդանշում է ամերիկյան արժեքների ուժն ու այն երկրի խոստումը, որը նվիրված է բոլորի ազատության պահպանմանը»,- գրել է Բեսենթը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ