Ծառուկյանին թվում է՝ եկեղեցի կառուցելով ու բարեգործություն անելով կարելի է «ջրել» մեղքերը

Հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի հերթական ձայնագրությունն է հրապարակել: Խորհրդարանի ընտրությանը իրենց օգտին քվեարկելու համար այս անգամ ընտրակաշառք է տվել «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձը: Կան ձերբակալվածներ:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։

«Սա այն կուսակցությունն էր, որն ապատեղեկատվություն էր տարածում՝ կապված սահմանների փոփոխության հետ, որն ապացուցվեց, որ սուտ է: Սա այն կուսակցությունն է, որը մի գրադարանավարի մի խոսակցությունն էր շահարկում՝ սեփական հանցագործությունները, փաստորեն, մոռանալով։ Արդեն երկրորդ դեպքն է, երբ որ զինծառայողների հետ կապված միջադեպը շահարկվում է։ Սրանք պետք է հասկանան, որ առհասարակ պետք է հեռու մնալ բանակից ու զինվորականից, չապականենն այդ դաշտն իրենց ներկայությամբ»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այն, որ «Միասնության թևերը» ևս կարող է ներգրավված լինել նման գործելաոճում, չի զարմանում, չէ՞ որ սա եռագլխի պոչն է, և այս շրջանում տարօրինակ էր «Միասնության թևերի»-ի լռությունը՝ ՍԴ որոշումից հետո Թաթոյանից որևէ ծպտուն դուրս չի գալիս։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ