![]()
OuestFrance-ից հայտնում են, որ ֆրանսիացի իրավապահները Փարիզում ավելի քան 140 մարդու են ձերբակալել ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում ազգային հավաքականի պարտությունից հետո սկսված անկարգությունների պատճառով:
Բերման ենթարկելու հիմնական պատճառը եղել է օրինախախտների կողմից իրավապահների դեմ հրավառությունների օգտագործումը։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, Իսպանիայի հավաքականը հաղթել է Ֆրանսիայի թիմին ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում։ Դալլասում կայացած հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ Իսպանիայի։
![]()