![]()
Հուլիսի 15-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։
Shamshyam.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը BMW-ն վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչից հետո ավտոմեքենայով բախվել է բնակչի քարե շինությանը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()