![]()
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերդ համայնքի Կանանց ակումբի 30-ից ավել անդամներն իրենց յոգայի դասընթացներն անց են կացնում երկու խմբով, բաց երկնքի տակ՝ Տավուշի բնության գրկում, հեքիաթային ու խաղաղ մթնոլորտում։
«Սա հրաշալի միջոց է ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև մտքի ներդաշնակության և համայնքային կապերի ամրապնդման համար»,- ասվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաղորդագրության մեջ։
![]()