ԱԺ-ում տեղի ունեցածը տղայական կռիվ չէր․ օտար ուժերին ծառայող գործակալական ցանցը փորձում է կառավարող ուժի կամքը

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցածը պարզապես տղայական կռիվ չէր:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյան՝ անդրադառնալով տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Օտար ուժերին ծառայող գործակալական ցանցը փորձում է կառավարող ուժի կամքը՝ բոլոր ուղղություններով: Եթե որևէ կետում այդ կամքը տեղի տա, Ազգային ժողովում հայտնված տրոյական ձին ճեղքելու է պետության դարպասները:

Մենք դա թույլ չենք տալու:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ