![]()
Տելեգրամ օգտահաշիվները կոտրելու նոր ալիք է սկսվել:
Կիբեռհանցագործները օգտագործում են գումարի առաջարկով շահագրգռելու և անհրաժեշտ կոդը ստանալու տարբերակը: Կոտրելուց հետո տուժողը նախ պետք է փորձի կարգավորումների միջոցով դուրս գցել զեղծարարին, իսկ եթե չի ստացվում՝ նամակ գրել Տելեգրամին:
Միշտ չէ, բայց հաջողվում է էջը վերականգնել: Իսկ չկորցնելու համար պետք է վերականգնման կոդն ամեն տեղ չտեղադրել, չհավատալ կասկածելի նամակներին:
![]()