![]()
Հուլիսի 13-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցի 7 հասցեի դիմաց ծառի մի հատված կոտրվել է, ընկել ավտոմեքենաների վրա և փակել երթևեկելի գոտին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն կոտրված ծառի այդ հատվածն ընկել է կայանված «Վոլսֆագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վրա։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
![]()