![]()
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը անդրադարձել է 1 տարեկան երեխայի մահվան դեպքին:
«Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմը և համապատասխան մասնագետները անմիջապես իրականացրել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- ասվում է ԲԿ-ի տարածած հայտարարության մեջ:
![]()