![]()
«Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով»։
Այս մասին հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են»,- ասել է Կայա Կալասը ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
![]()