Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական, հուլիսի 13-15-ը մեր երկիրը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, ամենատաք գոտին կրկին կլինեն Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 13-15-ը ստվերում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36-38 աստիճան տաքություն:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան տաք օդային հոսանքները աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ՝ իրենց տեղը զիջելով հյուսիս-արևմուտքի՝ Սև ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ: Դրա արդյունքում հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 4-5 աստիճանով, հանրապետության առանձին հատվածներում սպասվում են անձրևային բնույթի տեղումներ»,- տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ