Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։

Ըստ APA-ի՝ նա ասել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։

«Ավելին՝ Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա Հայաստանը հավանաբար ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի այլ վայրերում»,- ընդգծել է Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ