![]()
Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40 000 տոննա տարբեր բեռներ։
Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։ Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր:
«Ադրբեջանին հաջողվել է հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ և կառուցել լայն միջազգային համագործակցություն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով»,-ասել է նա։
![]()