Զինծառայողների բնակարանային ծրագրին նոր ֆինանսավորում՝ 865,718.0 հազար դրամի վերաբաշխմամբ

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օր­վանից:

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարությունը քննարկում է որոշման նախագիծ, որով առաջարկվում է 865,718.0 հազար դրամ վերաբաշխել պետական բյուջեի շրջանակներում՝ պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման ծրագրի ֆինանսավորումը վերականգնելու նպատակով։

Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին (այսուհետ՝ Շահառու) բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագիր (այսուհետ՝ ԲԳՎ) տրամադրելու համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների վերականգմամբ: Նշյալ ֆինանսական միջոցները ծախսվել են օրինական ուժի մեջ մտած ՀՀ դատարանների վճիռների (անհրաժեշտ գումարը շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ի փոխարեն կադաստրային արժեքի 100% հաշվարկով և/կամ հաստատված հերթացուցակից դուրս՝ արտահերթ) կատարումն ապահովելու նպատակով:

Ու՞մ է տրամադրվում աջակցությունը

Երևան քաղաքի Շահառուներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ի չափով, իսկ դատարանների վճիռների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) պարտավորեցվում է հատուցել կադաստրային արժեքի 100%-ի չափով և/կամ արտահերթ:

2026թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 17-ը ընկած ժամանակահատվածում 1098 Բնակարանային ապահովում ծրագրի 12006 ՀՀ ՊՆ համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրում միջոցառման մասով Նախարարությունը ապահովել է 28 դատական վճիռ (որից 22-ը ք. Երևան՝ շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ի փոխարեն կադաստրային արժեքի 100% հաշվարկով, իսկ 6-ը ՀՀ մարզեր՝ արտահերթ)՝ ընդհանուր 865,718.0 հազ. դրամ գումարի չափով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ՀՀ 2026 թվականի պետական բյուջով նախատեսված տարեկան ֆինանսական միջոցները (920,994.5 հազ. դրամ), ինչպես նաև արդեն իսկ տրամադրված ԲԳՎ-ները, խնդիր է առաջացել 1098 ծրագրի 12006 միջոցառման հետագա կատարման մասով:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրում:

Ո՞րն է նպատակը

Որոշման նախագծի նպատակն է ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի 1169 ՀՀ պաշտպանության ապահովում ծրագրի 11001 Ռազմական կարիքների բավարարում միջոցառումից 865,718,0 հազ. դրամ գումար հատկացնել վերոնշյալ ծրագրի միջոցառմանը՝ գործող օրենսդրությանը համապատասխան պետական ֆինանսական աջակցության նպատակով, ինչպես նաև հնարավորինս կանխել հետագա կիրառվելիք տույժերն ու տուգանքները (հավելյալ ծախս):

Բյուջետային ազդեցություն

Նախագծի ընդունումը ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի տարեկան եկա­մուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. §Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին¦ N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի §Պաշտպանության նախարարություն¦ բաժնի 14.1 ենթակետի «Ապահովել /Մատչե­լի բնակարան զինծա­ռայողին/ պետական նպա­տակային ծրագրի իրականացման հասանելի­ությունն ու շարունա­կա­կա­նությունը, նախաձեռնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքը պահպանած զինծա­ռա­յողների բնակարանային ապահովման գործընթացի իրականացումը» միջոցառման դրույթներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ