Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում ուշացել է 55 չվերթ։

Սոչիից մեկնող 14 չվերթ ուշացել է՝ 5-ը դեպի Մոսկվա, մյուսները՝ Չելյաբինսկ, Նիժնևարտովսկ, Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Նիժնեկամսկ և Եկատերինբուրգ։

Բացի այդ, ուշացել է ևս 27 չվերթ՝ վեցը Մոսկվայից, երկուսը՝ Եկատերինբուրգից, Սամարայից, Ուֆայից, Չելյաբինսկից, Նովոսիբիրսկից և Սուրգուտից, և մեկական՝ Պերմից, Օմսկից, Տյումենից, Թբիլիսիից (Վրաստան), Բարնաուլից, Բաթումից (Վրաստան), Կազանից, Նիժնի Նովգորոդից և Սանկտ Պետերբուրգից։

Գելենջիկի օդանավակայանում ուշացել է 7 չվերթ՝ երկուսը դեպի Սամարա և Մոսկվա, և հինգը՝ Մոսկվայից (երկու), Ուֆայից, Սամարայից և Տյումենից։

Կրասնոդարի օդանավակայանում նույնպես հետաձգվել է 7 չվերթ՝ երեքը դեպի Անթալիա, Սուրգուտ և Կազան, և 4-ը՝ Նովոսիբիրսկից, Սուրգուտից, Կազանից և Անթալիայից։

«Ռոսավիացիան» շաբաթ առավոտյան սահմանափակումներ է մտցրել Սոչիի օդանավակայանում՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Դրանք վերացվել են Մոսկվայի ժամանակով ժամը 8:50-ին (Երևանի ժամանակով՝ 9:50)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ