![]()
74 տարեկանում մահացել է Կատարի նախկին էմիրը՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանին, հայտնել է էմիրի գրասենյակը։
Էմիր-հայրը համարվում էր ժամանակակից Կատարի հիմնադիրը և նույնիսկ իշխանությունը որդուն փոխանցելուց հետո շարունակում էր երկրում վայելել մեծ ազդեցություն և ժողովրդի սերը։
«Հնազանդվելով Ամենակարողի կամքին և նախախնամությանը՝ էմիրի գրասենյակը խոր վշտով հայտնում է երկրի համար այս ծանր կորստի մասին՝ էմիր-հոր, Նորին Մեծություն շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել է այսօր առավոտյան (կիրակի օրը)՝ 74 տարեկան հասակում»,- ասվում է էմիրի գրասենյակի հայտարարության մեջ։
![]()