Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է ռուսական նավթատար 21 նավի խոցման մասին

Ուկրաինայի պաշտպանության ուժերը Ազովի ծովի ջրատարածքում խոցել են ռուսական 21 տանկեր (նավթատար նավ), ինչպես նաև չորս քարշակ, երկու չորաբեռնատար նավ և մեկ հողահան մեքենա։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։

Գերատեսչության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է հուլիսի 11-ի գիշերը՝ Ռուսաստանի ռազմատնտեսական ներուժի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակներում։

Գլխավոր շտաբում հայտարարել են, որ ռուսական տանկերներն օգտագործվում են միջազգային պատժամիջոցների շրջանցմամբ նավթի և նավթամթերքի փոխադրման համար՝ ապահովելով դրամական միջոցների հոսքը Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորման համար։

Նշվում է նաև, որ խոցված քարշակները, չորաբեռնատար նավերը և հողահան մեքենան օգտագործվում են ռազմական լոգիստիկայի, բեռների փոխադրման և նավահանգստային ենթակառուցվածքների աշխատանքի աջակցման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ