Մոսկվայի վրա «գրոհել է» «Բեռնադետ» ցիկլոնը. տուժածներ կան

Մոսկվայի վրա «գրոհել է» «Բեռնադետ» ցիկլոնը. հորդառատ անձրևը` ուղեկցված կարկուտով ու կայծակով, րոպեների ընթացքում գետեր է առաջացրել ՌԴ մայրաքաղաքում։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Քաղաքի մի շարք ճանապարհներ հեղեղվել են, իսկ հարավային հատվածում կայծակի հարվածից տուժել են երկու տղամարդ։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Վարշավյան խճուղու վրա գտնվող «Տրուդ» մարզադաշտում. ֆուտբոլասերները խաղը դիտում էին ծառի տակ պատսպարված։ Երկու տուժածներն էլ կորցրել են գիտակցությունը, նրանց համար շտապօգնություն են կանչել։

Ռուսաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններում նկատվում են քամու ուժգին պոռթկումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ