![]()
Մոսկվայում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները Ռուսաստանի ԱԳՆ-ին համատեղ բողոք են հանձնել, որում դիվանագետները դատապարտել են Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը:
Հուլիսի 4-ին Գալուզինը հայտարարել էր, որ Բալթյան երկրները թույլատրել են Ուկրաինային իրենց օդային տարածքն օգտագործել անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանին հարվածելու համար:
«Բալթյան երկրները մերժում են Ռուսաստանի պնդումները՝ դրանք համարելով բացարձակապես անհիմն»,- ասվում է հայտարարության մեջ։
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պնդմամբ՝ իրենց օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների հետևանք է։
![]()