![]()
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկայացրել է, թե ինչպես են ծնվել Կանանց ակումբները և մանրամասնել «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագիծը։
Կանաց ակումբների գաղափարը, ըստ Հակոբյանի, ծնվել են հենց կանանց կողմից՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իրականացված բանախոսությունների ընթացքում։
ՀՀ 5 մարզում՝ Արարատի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում արդեն գործում են Կանանց ակումբները, ընդհանուր 300 կին շաբաթը 3 անգամ հաճախում է ակումբներ, մասնակցում համակարգչային գրագիտության, անգլերենի և յոգայի դասընթացների։
Դրանք գործում են համայնքներում, գյուղաբնակ տարածքներում, ինչն ի սկզբանե նպատակադրված են եղել։
Հակոբյանը մանրամասն ներկայացրել է նաև «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագիծը։
![]()