Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ֆրանսիայում ծայր առած աննախադեպ շոգի պատճառով հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում խեղդվել է 131 մարդ, մեծ մասն անչափահասներ և 60 տարեկանից բարձր մարդիկ։ Մահերի 55 %-ը տեղի է ունեցել այն տարածքներում, որտեղ լողալն արգելված է, կամ որտեղ փրկարարներ չկան։

Սաստիկ շոգի պայմաններում ֆրանսիական իշխանությունները 100 մլն եվրո են հատկացրել օդորակիչների համար։ Միայն հուլիսի 10-ին հիվանդանոցներում տեղադրվել է 7500 սարք: Դրանց թիվը կավելանա մինչև 21 հազար, իսկ օգոստոսի սկզբին՝ մինչև 30 հազար:

Որոշ գերատեսչություններ արգելել են հուլիսի 14-ին հնարավոր հրավառությունները հրդեհների վտանգի պատճառով։ Հուլիսի 10-ին ատլանտյան Լուար դեպարտամենտում շոգի պատճառով անտառային հրդեհ է բռնկվել, այրվել է ավելի քան 50 հա տարածք։ Տուրիստական ճամբարը և ձիասպորտի ակումբը տարհանվել են։

Առաջացած անտառային հրդեհները Ֆրանսիայում ընդգրկել են 25 հազար հեկտար տարածք։

Փարիզում ջերմաստիճանը շաբաթավերջին կգերազանցի 35 աստիճանը։ Երկրի 24 դեպարտամենտում հայտարարված է եղանակային վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակը, իսկ 56 դեպարտամենտում ՝ նարնջագույն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ