ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը

Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչ զույգը հայտնի է դարձել։ Ֆրանսիայի հավաքականն առաջինն է ապահովել կիսաեզրափակչի ուղեգիրը՝ քառորդ եզրափակչում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մարոկկոյի նկատմամբ։

Ֆրանսիացիների մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը, որը քառորդ եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է Բելգիային և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Ֆրանսիա-Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում։ Մյուս կիսաեզրափակիչ զույգը կորոշվի Նորվեգիա-Անգլիա և Արգենտինա-Շվեյցարիա քառորդ եզրափակիչ հանդիպումների արդյունքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ