Թրամփը հայտարարել է, որ իրեն uպանելու փnրձի դեպքում հրամայել է «ռմբակnծել» Իրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել աննախադեպ մասշտաբի հարվածներ հասցնել Իրանին, «եթե Թեհրանին հաջողվի իր դեմ մահափորձ իրականացնել»։

Այս մասին Թրամփը հայտարարել է The Post-ին տված հարցազրույցում։

Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ զբաղեցնում է առաջին տեղը Իրանի թիրախների ցուցակում։

«Ես արդեն վաղուց եմ նրանց ցուցակում։ Ահա թե ինչի հետ գործ ունենք։ Ես հրահանգներ եմ թողել. եթե որևէ բան պատահի, նրանց բառացիորեն կռմբակոծեն այնպես, ինչպիսին նրանք նախկինում երբեք չեն տեսել»,- ասել է Թրամփը։

Մեկնաբանելով այս շաբաթ հայտնված այն լուրերը, թե Իսրայելը հետախուզական տվյալներ է ստացել ԱՄՆ նախագահին սպանելու նոր դավադրության մասին, Թրամփը հայտարարել է. «Ո՛չ, ո՛չ։ Իսրայելը ոչինչ չի հայտնաբերել։ Ես արդեն վաղուց Իրանի՝ ոչնչացման ենթակա անձանց ցուցակի առաջին համարն եմ։ Այդպիսին է կյանքը»։

«Հուսով եմ՝ դուք կկարոտեք ինձ»,- հավելել է քաղաքական գործիչը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ