Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն Հայաստանի ազատ ոճի հավաքականի հինգ ներկայացուցիչներ։

Մրցագորգ դուրս կգան՝

61 կգ՝ Գագիկ Ղազարյանը,
74 կգ՝ Վլադիմիր Ազարյանը,
86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյանը,
92 կգ՝ Նարեկ Իկիլիկյանը,
125 կգ՝ Հենրիկ Հայկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ