Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Ryanair-ի ինքնաթիռում: Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավում բարձր ձայն է լսվել, և անհայտ պատճառներով պատուհանը կոտրվել է։ Պատուհանի կողքին նստած ուղևորը գրեթե կիսով չափ դուրս է եկել ինքնաթիռից։ Ընկնելուց նրան պահել են կողքին նստածները, նաև անվտանգության գոտին:

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից մի քանի րոպե անց, երբ ինքնաթիռն արդեն օդում է եղել։ Խուճապ է սկսվել, օդաչուները հանգստացրել են ուղևորներին և վերադարձել Սալոնիկի օդանավակայան։

61-ամյա տղամարդու մոտ, որը գրեթե դուրս նետվելիս է եղել ինքնաթիռից, կոտրված պատուհանի շփումից ստացել է պարանոցի քերծվածքներ և այրվածքներ: Նա հոսպիտալացվել է և այժմ գտնվում է շոկի մեջ: Մյուս ուղևորները, որոնց մեծ մասը չի տուժել, մեկ այլ չվերթով մեկնել են Գերմանիա:

Նախնական տվյալով՝ տեղի ունեցածի պատճառը կարող էր լինել թռիչքի ժամանակ շարժիչից պոկված կտորը, որն էլ կոտրել է պատուհանը։ Կատարվում է հետաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ