![]()
Խառնել եք ամեն ինչ, եթե կարծում եք, թե այս երկրում իշխանությունները դեռևս գաղտնի պլաններով են գալիս ու գնում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը՝ անդրաառնալով Սամվել Կարապետյանի՝ գաղտնի պան ունենալու վերաբերյալ հայտարարություններին։
«Ստիպված եմ իրավապահ համակարգի ուշադրությունն ուղղել այս հայտարարությանը, որը արդեն կրկնվող է, և պարզել, թե իրենց գլխից մեծ ինչ նոր պլան են մտածել էս մարդիկ և ինչ նոր վատ բան են ուզում բերած լինեն մեր ժողովրդի գլխին»,- հրապարակած տեսանյութում ասել է Ազարյանը։
![]()