![]()
TRIPP նախագծի գործընթացն իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրանի, ՌԴ-ի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև TRIPP-ը գլոբալ նախագիծ է, և գնալով այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանալու է»,-նշել է վարչապետը:
Նրա խոսքերով Հայաստանը ուզում է րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը, որին իր կարծիքով ձգտում է նաև ամերիկյան կողմը: «Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի, հույս ունեմ, այս տարվա մեջ՝ աշնանը, գետնի վրա առաջին աշխատանքներն իրականացվեն»,-հավլել է վարչապետը:
«TRIPP նախագծի գործընթացն իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու, և Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորություններն էականորեն ընդլայնվելու են, ԻԻՀ-ի առևտրատնտեսական հնարավորություններն էականորեն ընյդլայնվելու են: Այսինքն՝ այս դետալները հաշվի առնելով՝ TRIPP նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև ԻԻՀ-ի շահերից»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
![]()