Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Հուլիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում 2 բալ ուժգնությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ