Եթե աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն. Ալեն Սիմոնյան

«Դե ինչ, միասին պատմություն կերտեցինք, ես շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել, նաև լավ բաների համար եմ հպարտ, այն ճամփորդությունները, իրադարձությունները, բանակցությունները, որոնք մենք ենք իրականացրել միասին՝ իրոք պատմական են»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլորին. «Պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը, հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ԱԺ նախագահը, որ ստաբիլ 5 տարի կունենա ԱԺ-ում: Եթե աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն, ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարևոր եք բոլորդ ինձ համար: Վերջում՝ կեցցեն նահատակները և կեցցե ՀՀ-ն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ