Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում

Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Honda» մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլի սեփականատերերի, ավտոմեքենայի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ