![]()
Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներն իրացրին հունիսի 23-ին։
Առավոտյան ժամը 6:50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ նրանց տեղափոխել են բաժին, «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվել պահպանվող հատուկ տարածքում։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվել է։
Հայտնաբերվել է ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
![]()