Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Ռուսաստանաբնակ քաղաքական վերլուծաբան Կամո Բեգլարյանի խոսքով՝ այժմ Ռուսաստանը ղեկավարում են օկուպանտները:

«Նրանց գործողությունները դեմ են երկրին ու ժողովրդին: Բոլորի հետ հաշվեհարդար են տեսնում, ժողովրդի ձայնը լռեցված է, ով խոսում է, պատժում են: Երկրում ամենուր կաշառակերություն է: Բոլորը Պուտինի ծանոթներն են: Այսպես շարունակելու դեպքում Ռուսաստանը փլուզվելու է»,- ասում է նա:

Ըստ Բեգլարյանի՝ մինչև հեղափոխությունը Հայաստանը ՌԴ-ի ամենահավատարիմ ֆորպոստն էր. «Պուտինը Փաշինյանին ասել է՝ Քոչարյանն իմ ընկերն է, Փաշինյանը պատասխանել է՝ ցավում եմ, որ դուք նման ընկերներ ունեք: Հիշաչար ու քինախնդիր մարդ է Պուտինը: Հայաստանին թելադրել են, թե ինչ անի: Կոպեկներով ձեռնարկությունները վերցրել է ՀՀ-ի ձեռքից: Իրենք համարում են, որ ՀՀ-ն ռուսական իմպերիայի մի մասն է»:

Միաժամանակ զրուցակիցը ասում է. «Սամվել Կարապետյանը բոլորովին ցանկություն չի ունեցել Հայաստան գալու, ասել են՝ գնա»:

Հարցադրմանը՝ իսկ որն է Կարապետյանի ասած «գաղտնի պլանը», վերլուծաբանը նկատում է. «Բլեֆ է գաղտնի պլանը»։

Բեգլարյանը չի բացառում, որ Ռուսաստանը փորձի Հայաստանում անկայունություն հրահրել. «Չեմ բացառում, որ բռնությամբ փորձեն ինչ-որ բանի հասնել, նույնիսկ չեմ բացառում, որ զենք կիրառեն, մարդ հավաքեն, փորձեն կառավարական շենքերը գրավել: ՌԴ-ն մտածում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո 10-20 հազար մարդ հանել փողոց, խժդժություններ հրահրել»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ