Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ մանդատը չվերցնելու հայտարարությանը։

«Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, կքննարկենք։ Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր։ Նոր իրավիճակ է, հասկանանք։ Այս իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Իմ դիրքորոշումը նոր պետք է ձևավորեմ, իրադրությունն ինձ համար նոր է»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հրաժարվում է խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած պատգամավորական մանդատից:

«Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքս ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն գոյություն ունի վարչություն, ես ենթարկվում եմ իմ վարչությանը։ Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ՝ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը»,- ասել է նա:

Սիմոնյանը նշել էր, որ ապագայի հետ կապված քննարկում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ իրեն քաղաքականության մեջ տեսնում է միայն Փաշինյանի թիմի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ