![]()
Ինչի՞ են կեղծարար Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Կարեն Կարապետյանը ազատության մեջ, պետք է ուղղել այդ սխալը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1996-ից մինչև 2018 թվականը Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները կեղծվել են՝ բացառությամբ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների։
Անդրադառնալով ընդդիմության՝ մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ քննարկումներին՝ վարչապետը դրանք համարել է անտրամաբանական այն պայմաններում, երբ նրանք սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։
Վարչապետը շեշտել է, որ ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ, և նշել, որ 2018-ից հետո կառավարության շենքում միշտ լինելու է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչը։
«Ինչի՞ են կեղծարար Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Կարեն Կարապետյանը ազատության մեջ։ Ինչի՞ են իրենք ազատության մեջ։ Պետք է ուղղել էդ սխալը»,- ասաց վարչապետը՝ հավելելով.- Հիմա էդ եռագլուխը ուզում է՝ վերև թռնի, ուզում է՝ ներքև իջնի, ուզում է՝ գլուխը տա պատերին, էս շենքում լինելու է ժողովրդի ընտրած մարդը, և էս շենքում աշխատում է ժողովրդի ընտրած մարդը»։
![]()