![]()
«Դատական համակարգը մեր ինսիտուտներից ամենաչկայացածն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փափինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի բարեփոխման մասին հարցին:
«Հեղափոխությունը ամենաքիչն է ազդել այդտեղ՝ սահմանադրական արգելքների պատճառով այդ թվում: Դատարանների դռներ ենք փակել, սա ենք արել, այն ենք արել, բայց օրակարգը արձանագրվում է: Հարց ենք տալիս՝ ինչու պետք է այսքան ժամանակ ծախսեինք այս բարեփոխման վրա, նույն մաֆիոզ ազդեցությունների պատճառով»,-նշել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ քաղաքացիները հաճախ են հարցեր բարձրացնում, որոնց ինքը չի կարողանում պատասխանել. «Մարդիկ կոնկրետ հարցնում են՝ ինչու է Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ: Մյուս կողմից էլ կասեն՝ այ ուղիղ հրահանգ եք տալիս»,-պարզաբանել է Փաշինյանը՝ հավելելով. «Ժողովուրդը ինձ է հրահանգ տալիս, ես էլ ժողովրդի ասածը փոխանցում եմ պետական ինսիտուտներին»:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում չի կարող օլիգարխիկ դատական համակարգ լինել, և որ ինքը ամեն օր պայքարելու է դրա դեմ՝ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով:
«Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, ինչու եմ սա ասում, որովհետև ժողովուրդը ինձ է ասել, մանդատն էլ տվել է»,-ասել է Փաշինյանը:
![]()