Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ իրեն ուղղված հայտարարություններին։

«Ես, ի տարբերություն կալուգացու, ունեմ և միշտ ունեցել եմ միայն մեկ երկրի՝ ՀՀ քաղաքացիություն, ավելին՝ ի տարբերություն նույն կալուգացու զարմիկի էլ՝ ոնց որ ունեմ և ունեցել եմ միայն ՀՀ քաղաքացիություն, որովհետև ըստ հրապարակված ՌԴ պաշտոնական փաստաթղթերի՝ նա հանդիսանում կամ հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հետևաբար ի տարբերություն իրենց՝ ես կարող եմ լինել միայն ՀՀ ներկայացուցիչը ի բնե, որովհետև ես ունեմ և միշտ ունեցել եմ մի հայրենիք։

Երբ ժամանակը եկել է, ես ի տարբերություն կալուգացու զարմիկի և իր 3 եղբայրների, ծառայել եմ ՀՀ ԶՈՒ-ում, ես չեմ փախել, փող չեմ տվել, չեմ ազատվել, ես գնացել ու ծառայել եմ։

Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը երևի ժամանակ չի ունեցել իր որդուն դաստիարակել, բայց ես էդ բացը կլրացնեմ, ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ»,- ասել է Ռուբինյանը։

Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Ալեն Սիմոնյանին ուղղված տեսանյութ էր հրապարակել, որում խոսելով նաև Ռուբեն Ռուբինյանի մասին, մասնավորապես ասել էր հետևյալը․

«Պարել էր պետք՝ պարեցիր, հանձնել էր պետք՝ հանձնեցիր, բայց չգնահատվեցիր, որովհետև հարևան երկրին պետք է իրենց ներկայացուցիչը, իրենց վերակացուն Հայաստանի բարձրագույն մարմնում՝ Ազգային ժողովում: Իրենց պետք է ոչ թե իրենց հաճոյացող, այլ հենց իրենց մարդը ու այդ մարդուն էլ բերեցին Ազգային ժողովի նախագահ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ