![]()
8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «անհեթեթություն» է անվանել լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը:
«Դա անհեթեթություն է։ Երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել։
ՀՀ-ն ունի մեկ նախագահ։ Որպես քաղաքացի իմ ամենասիրած, հարգած նախագահն է, նման խոսակցությունն ուղղակի անհեթեթություն է։
Որևէ պաշտոնյայի հետ երբևէ նման բան չի քննարկվել, չեմ լսել, չեմ խոսել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սիմոնյանը՝ խնդրելով դադարեցնել այդ խոսակցությունները՝ դրանք ոչ կոռեկտ անվանելով։
![]()